copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:51 17-10-2025

Կեղծ լուր է, թե իբր Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ գոտի ստեղծելու մասին. խոսնակ

Տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։

Հորդորում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով։

Նազելի Բաղդասարյան

Ձեզ գուցե հետաքրքրի