Այսօր տեղի է ունեցել Գյումրիի ավագանու հերթական նիստը։
Օրակարգում ընդգրկված էր 19 հարց, բայց 19-րդ հարցը, որը վերաբերում էր ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուն, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով քննարկվեց հենց սկզբում։
Բանն այն է, որ Գյումրիի քաղաքապետարանը պատրաստվում է դատի տալ ՀՀ կառավարությանը։ Գյումրիի քաղաքապետը նշեց, թե ինչ պատճառով է դատի տալու կառավարությանը։
Նա ընդգծեց, որ Գյումրիից հավաքագրվում է 85 միլիարդ դրամ, սակայն տրվող դոդացիաները շատ քիչ են։
Մանրամասները` տեսանյութում։