Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 15:28 16-10-2025

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն լավ վճարվող աշխատանքի միջոցով. Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենց քննարկած հարկային փոփոխությունները աշխատավարձերի վրա ազդեցություն չեն ունենում, եթե ունենում են, ապա միայն դրական։

Նա հիշեցրեց, որ կառավարությունը շարունակում է թոշակների ավելացման քաղաքականությունը՝ միաժամանակ խրախուսելով անհատական ջանքը։

Փաշինյանը շեշտեց, որ միայն նպաստների կամ աջակցության ծրագրերով հնարավոր չէ հաղթահարել աղքատությունը։ «Այո, ես գիտեմ և ընդունում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք հացի խնդիր ունեն։ Բայց եթե մենք ամեն օր նրանց հաց տանք, նրանց կյանքում ոչինչ չի փոխվի։ Աղքատությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է աշխատանք, արդյունավետ և արտադրողական աշխատանք, որը հնարավոր է միայն կրթության միջոցով։ Աղքատությունը հնարավոր է հաղթահարել լավ վճարվող աշխատանքի շնորհիվ, իսկ լավ վճարվող աշխատանք կունենան միայն կրթություն և հմտություններ ունեցող մարդիկ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ աղքատության հաղթահարման արդյունավետ ճանապարհը տասնամյակներ շարունակ նույնն է՝ կրթություն։ «Ես հարցի լուծման երեք գործողություն եմ տեսնում. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն։ Այլ տարբերակ պարզապես չկա»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ բոլորն ունեն տաղանդ, պարզապես պետք է ջանք գործադրել ու բացահայտել այդ տաղանդը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ