Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվում է դռնփակ կարգով։ Արամ Վարդևանյանը միջնորդեց դատական նիստն անցկացնել այդ կարգով, քանի որ որոշ հանգամանքների վերաբերյալ միջնորդություն պետք է ներկայացնի։
Նշենք նաև, որ մեղադրյալներից Տիգրան Գալստյանը ներկա չէ նիստին, նա տեղափոխվել է հիվանդանոց։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը կարող էր մասնակցել դատավարությանը, պարզապես պատշաճ ուղեկցում չի ապահովվել։