Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:10 15-10-2025

Այն, ինչ ծավալվում է եկեղեցու շուրջը, ըստ էության ՀԱԵ-ն Մերձավոր Արևելքում «ջնջելու» պրոցեսի մաս է. Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ես առավոտյան արդեն ձեր ուշադրությունը հրավիրել էի հանգամանքին, որ հոկտեմբերի -ին իրավապահների գործողությունները փաստացի հաջորդեցին Փաշազադեի ԱՄՆ կատարած այցին, որի ընթացքում նա գրեթե բոլոր հանդիպումներում թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին:

Բայց, պարբերաբար անդրադառնալով այս թեմային, ես նաեւ նշել եմ, որ անգամ Փաշազադեն այս մեծ խաղում մի դրվագ է, խաղի մեջ տեղավորված ու իր պտուղները քաղել փորձող Ադրբեջանի բաղկացուցիչ: Իսկ խնդիրը բուն իմաստով ունի առավել լայն շերտ:

Եվ այդ առումով, հարգելի բաժանորդներ, ուզում եմ անպայման նկատենք ֆոնային եւս մի հանգամանք, որ փաստորեն նախորդեց հոկտեմբերի 15-ին:

Ի՞նչ միջոցառման մասնակցեց Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին, եւ ի՞նչ շփումներ ունեցավ այնտեղ: Այո, Շարմ Էլ Շեյխում Դոնալդ Թրամպի կազմակերպած մերձավորարեւելյան անվտանգության թեմայով գագաթնաժողով:

ԵՍ տարբեր առիթներով, տարիներ շարունակ խոսել եմ Հայ Առաքելական եկեղեցու ընդգրկուն միջազգային ներկայացվածության, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում հիմնարար ներկայություն ունենալու կարեւորագույն հանգամանքի մասին: Հայ Առաքելական եկեղեցին մերձավորարեւելյան խառն ու խրթին էթնոդավանաքաղաքական ներկապնակում նշանակալի եւ խորքային, այսպես ասած «բնական»-«օրգանական» գույներից մեկն է:

Մերձավոր Արեւելքը վերաձեւման փուլում է, այն անխուսափելիորեն ունենալու է անվտանգության նոր ճարտարապետություն, որը կգծագրվի նոր աշխարհակարգին համահունչ: Այդ ամենը դեռ առջեւում է: Ավելի շուտ, ընթացքի մեջ, բայց լուծումները՝ դեռ առջեւում, ոչ հեշտ ճանապարհով, ծանր դիմակայություններով ու մրցակցությամբ: Հայ Առաքելական եկեղեցու հարցը միայն հայկական պետական ու ազգային ինքնության հարց չէ, այն նաեւ մերձավորարեւելյան անվտանգային նոր ճարտարապետության հարց է: Եկեղեցու հիմնարար ներկայացվածությունը նրան օժտում է որոշակի իրավունքներով ու սուբյեկտությամբ: Դրանք իհարկե համեմատելի չեն ռեգիոնում «մեյդան» դուրս եկած խոշոր ուժերի հետ, բայց իրենց խորքայնությամբ եւ միջազգայնացվածությամբ այնպիսին են, որ հնարավոր չէ չնկատել:

Այն, ինչ ծավալվում է ՀԱԵ շուրջ ներկայումս՝ Հայաստանում, դա ըստ էության ՀԱԵ-ն Մերձավոր Արեւելքում «ջնջելու» պրոցեսի մաս է:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին