Ուղիղ եթեր
Մամուլ 9 ամիս առաջ - 07:04 15-10-2025

ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2025 թվականի ապրիլի 1-ից Հայկ Նազարյանը, վարչապետի որոշմամբ, 3 տարի ժամկետով դարձավ Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդ Իրանի Իսլամական Հանրապետությունում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նազարյանին Իրանում պահելու համար ՀՀ Կառավարությունը կլորիկ գումարներ է հատկացնում։ Ըստ կառավարության՝ ներկայում Իրանի հետ քննարկվում է համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու տարբերակներ, ինչպես նաեւ Հայաստանից դեպի Իրան սերտիֆիկատով արտահանումը դյուրացնելու գործընթացը. ուստի անհրաժեշտ է այս խնդիրները լուծելու համար Իրանում ունենալ առեւտրային կցորդ։
Կառավարությունը կանխատեսում է, որ կցորդի հաստիքի ստեղծումը դրական կազդի հայաստանյան տնտեսության վրա, իրանցի ներդրողները հետաքրքրություն կցուցաբերեն «Մեղրի» ազատ տնտեսական գոտու եւ կառուցվող ինժեներական քաղաքի նկատմամբ։ Ձեւակերպումները հիշեցնում են ձախողված ԱՆԻՖ հիմնադրամի տխուր եւ կոռուպցիայով հարուստ պատմությունը:
Այս ամենն ապահովող անձի՝ Հայկ Նազարյանի բնակության, սննդի, ուսման, ծառայողական մեքենայի համար գործադիրը հատկացնում է 28 մլն 903 հազար դրամ՝ գրեթե 76 հազար ԱՄՆ դոլար։
Հետաքրքիրն այն է, որ Նազարյանը, ըստ որոշման, ապրիլի 1-ից է նշանակվել, սակայն առեւտրային կցորդի պահպանության համար պետբյուջեց գումար հատկացվել է 2025 թվականի մարտի 1-ից դեկտեմբերի 31-ի համար։
Նրա աշխատանքի վարձատրությունը հազմում է 12 մլն 754 հազար դրամ, բնակարանի վարձակալության համար հատկացվել է 4 մլն 808 հազար դրամ, Պահպանության ծախսերը կազմել են 11 մլն 340 հազար դրամ, որի մեջ ներառված է գույքի եւ տեխնիկայի ձեռքբերումը, կոմունալ ծախսերը, փոստային ծախսերը, կապի ծախսերը, թերթերի բաժանորդագրությունը, 3 անձի (ենթադրաբար նրա երեխաների) համար միջնակարգ ուսումնական կրթությունը, գործուղման ծախսերը եւ այլ ծախսեր։
Հետաքրքիրն այն է, որ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման մասին գործնականում ոչինչ չենք տեսել, բացի այն բանից, որ ՀՀ Կառավարությունն Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» միակ ելքն է դեպի աշխարհ»։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին