Ուղիղ եթեր
Սպորտ 1 տարի առաջ - 23:59 13-10-2025

Ռուսաստանի ֆուտբոլային միության Կարգապահական կոմիտեն ստացել է Նդոնգի և Սպերցյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեխնիկական ձայնագրությունները

Ռուսաստանի ֆուտբոլային միության Վերահսկիչ-կարգապահական կոմիտեն (ՌՖՄ ԿԿ) ստացել է գրոզնիի «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի տեխնիկական ձայնագրությունները, «Матч ТВ»-ին հայտնել է ԿԿ նախագահ Արթուր Գրիգորյանցը։

Այս մասին գրում է ArmSport.am-ը։

​Հոկտեմբերի 4-ին «Ախմատը» ՌՊԼ-ի 11-րդ տուրի արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվել էր «Կրասնոդարին»։ Հանդիպման վերջնամասում Նդոնգը կարմիր քարտ էր ստացել «ցուլերի» ավագ Էդուարդ Սպերցյանին ուսով հարվածելու համար։ Խաղից հետո սենեգալցին «Матч ТВ»-ին հայտարարել էր, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր հասցեին ռասիստական արտահայտություն է թույլ տվել և դրանով հրահրել հարվածը։

Սպերցյանն էլ «Матч ТВ»-ին ասել էր, որ Նդոնգը վիրավորել է իր մորը, մինչդեռ աֆրիկացու հասցեին որևէ անպարկեշտ արտահայտություն չի եղել։

​«Մենք հոկտեմբերի 16-ի նիստին հրավիրել ենք ակումբների ներկայացուցիչներին, ինչպես նաև Սպերցյանին և Նդոնգին։ Մեր տրամադրության տակ կան մի շարք գրավոր փաստաթղթեր երկու ակումբների կողմից՝ իրենց դիրքորոշումներով, ինչպես նաև տեսանյութեր. մենք հարցրել էինք «Կրասնոդարից» և «Ախմատից» տեխնիկական ձայնագրությունները, և նրանք դրանք տրամադրել են»,- ասել է Գրիգորյանցը «Матч ТВ»-ի թղթակցին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ

Ձեզ գուցե հետաքրքրի