Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 12-10-2025

Ամենակարևորը խաղաղություն լինի, մի կտոր հացով էլ յոլա կգնանք․ հարցում՝ Ալավերդիում

Չնայած Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում շարունակաբար վստահեցնում են, որ իրենց խոստացած ապագան եկել է, իսկ երկրում կյանքը եռում է, այնուամենայնիվ առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք բոլորովին այլ իրականության մասին են վկայում։

Հանրության մի մասի կարծիքով Հայաստանի համար ամենառաջնայինը անվտանգության խնդիրն է, մյուս մասը գտնում է, որ առավել կարևոր են սոցիալ-տնտեսական խնդիրները և այսպես շարունակ։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին hետևյալ հարցն ուղղել․ «Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանի ամենակարևոր խնդիրները, որոնք պետք է առաջնահերթ լուծվեն»։

Հարցվածներից շատերը պատասխանեցին, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ Հայաստանում խաղաղություն հաստատվի։

«Խաղաղություն լինի, ամենակարևորը՝ խաղաղություն, մի կտոր հացով էլ յոլա կգնանք»,- պատասխանեց մի կին։ «Խաղաղությունը․ պահպանեն խաղաղությունը, գլխավորն էդ ա»,- ասաց մի տղամարդ։

Քաղաքացիներից շատերն էլ պատասխանեցին, որ չափազանց կարևոր է աշխատատեղերի ստեղծումը։ «Աշխատատեղերը։ Վստահ եմ, որ ավելի շատ աշխատատեղերի կարիք կա»,- ասաց մի կին։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ մեր երկրին ամենաշատը միաբանություն է պետք։ «Միաբանություն ա պետք։ Կարելի ա ասել՝ մեր միաբանությունից ամեն ինչ կախված ա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները