Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 17:40 11-10-2025

Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը պետք է անհապաղ հրաժարական տան․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօրվա առավոտը բարի չէր մայրաքաղաքի բնակիչների համար։ Երևանը կորած էր Նուբարաշենի այրվող աղբավայրի թունավոր ծխի մեջ։ Սա իրական էկոլոգիական աղետ է քաղաքի՝ ավելի քան 1 միլիոն բնակչության համար։ Ախտածին բազմաթիվ տարրեր պարունակող թունավոր օդը ոչ միայն առկա հիվանդությունների սրման, այլև նաև առողջ մարդկանց շրջանում մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ կարող է դառնալ։

Այս պարագայում Երևանում պետք է հայտարարվեր արտակարգ դրություն, ժամանակին ցուցումներ տրվեին բնակչությանը՝ պատուհանները չբացելու, բնակարաններում թունավոր օդի ներթափանցումը կանխելու համար պատուհանները խոնավ վարագույրներով ծածկելու, առանց պաշտպանիչ դիմակների փողոց դուրս չգալուև այլն։

Իսկ Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը՝ որպես Երևանի կառավարումը խայտառակ ձևով տապալած, մայրաքաղաքը աղետի շեմին կանգնեցրած խմբակ, պետք է անհապաղ հրաժարական տա։ Ու հեքիաթներ չպատմեն աղբավայրը դիտավորյալ այրելու մասին, քանի որ այդ աղբավայրը գրեթե մշտական ռեժիմով ծխում ու այրվում է։ Ավինյան Տիգրանն ու իր թիմի պետք է պատմեն, թե ինչու 8 տարվա ընթացքում չկարողացան աղբի վերամշակման խնդիրը լուծել։

Դրա փոխարեն, կանգնել երևանցիներին խորհուրդներ է տալիս, թե ինչպես փրկվեն իրենց իսկ կողմից բերված կամ չկանխված էկոլոգիական աղետից։

Իսկ ինչ վերաբերվում է բնապահպան ակտիվիստ կոչվածներին, ապա եկեք վերջնականապես ֆիքսենք, որ Հայաստանում իրանական բնապահպանական շարժումներ ու կազմակերպություններ չեն եղել։ Եթե իրականում լինեին, ապա վաղուց պետք է տեսնեինք Նուբարաշենի աղբավայրի թեմայով բողոքի ալիք բարձրացնելիս։ Բայց անցել են ջրի հատակը, քանի որ դրանց մեծ մասը հանքերի դեմ փողով պայքարողներ են ու իրենց ընդհանրապես չեն հետաքրքրում բնապահպանական իրական խնդիրները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում