Արտաքին 9 ամիս առաջ - 18:58 10-10-2025

Պուտինն իր մեղքն ընդունեց․ ՌԴ-ն կփոխհատուցի Ադրբեջանին

Ռուսական հարվածից ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատճառներից մեկը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգում տեխնիկական խափանումներն էին: Ըստ Կրեմլի՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ռուսական երկու հրթիռներն ուղիղ չեն հարվածել ինքնաթիռին, այլ մի քանի մետր հեռավարության վրա պայթել են, և հավանաբար դրանց բեկորներն են վնասել ինքնաթիռը։

Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ ռուսական կողմը կփոխհատուցի ողբերգության համար, պատասխանատուների գործողություններին իրավական գնահատական կտան։
Անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ավիաընկերության օդանավի աղետի հետևանքով 38 մարդ զոհվեց: Ադրբեջանի նախագահը Ռուսաստանից պահանջում է պատժել ինքնաթիռի կործանման մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել տուժածներին, նրանց հարազատներին:

Տաջիկստանի մայրաքաղաքում անցկացվում է ԱՊՀ գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։

Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպմանն ընդառաջ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր՝ ակնկալում են, որ նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն ու խնդրահարույց կետերը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում