Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 17:55 10-10-2025

Նուբարաշենի աղբանոցի հրդեհը դիտավորություն էր. Տիգրան Ավինյան

Կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է, ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչ հիմա։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով այսօր այցելել է աղբավայր։

«Ուզում եմ շատ հստակ արձանագրել. այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Արդեն խոսել եմ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ, և ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան»,- նշել է Ավինյանը՝ հավելելով, որ խստացվել է աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ