Սպորտ 1 տարի առաջ - 09:55 10-10-2025

Համաշխարհային ռեկորդ․ 21-ամյա Կառլոս Նասարը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում բուլղարացի 21-ամյա ծանրորդ Կառլոսը Նասարը կարիերայում երորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Բուլղարացի մարզիկը նոր քաշային կարգում (94 կգ) ցուցադրեց բացառիկ կամքի ուժ. պոկում վարժությունից հետո չորրորդ տեղում լինելով՝ հրում վարժությունում շանս չտվեց մրցակիցներին։

Մրցույթի ընթացքում Նասարը սկսեց 173 կիլոգրամից, սակայն ձախողեց 178 և 182 կգ-ի մոտեցումները։ Արդյունքում, պոկում վարժությունում նա գրանցեց 173 կգ և զբաղեցրեց չորրորդ տեղը։ Այս վարժությունում ոսկին նվաճեց իրանցի Ալիռեզա Մոեինի Սեդեհը՝ 182 կիլոգրամով սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։

Սակայն հրում վարժությունում Նասարը ցույց տվեց իր բարձրակարգ վարպետությունն ու հոգեբանական կայունությունը։ Նա հաջողությամբ սկսեց 210 կգ-ից, որից հետո բարձրացրեց 219 կգ, ինչը անհասանելի էր մրցակիցների համար։ Այս ցուցանիշը ապահովեց բուլղարացու համար ոսկե մեդալն ու աշխարհի չեմպիոնի տիտղոսը երրորդ անգամ։

Այսպիսով, բուլղարացին հաղթեց 395 կիլոգրամ ընդհանուր երկամարտի արդյունքով, որը ձևավորվեց նաև հրում վարժությունում սահմանված 222 կգ համաշխարհային ռեկորդի շնորհիվ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին