Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 17:30 09-10-2025

Եթե Ղարաբաղն Ադրբեջան էր, մեր տղաներն ինչ գործ ունեին այնտեղ․ սևազգեստ մայրերի ակցիան

Այսօր, Կառավարության հերթական նիստին զուգահեռ, Կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին սպանված զինվորների մայրերը։ Նրանք, ինչպես արդեն մի քանի տարի, իրենց որդիների նկարներով պահանջում են արդար քննություն և պատասխանատվություն՝ հնչեցնելով բողոքներ դատախազության և իշխանությունների անգործության վերաբերյալ։

«Մինչև օրս ոչ ոք ոչ մի արձագանք չի տալիս։ Բոլորը խաբում են։ Մենք բազմիցս դիմել ենք՝ թե՛ կառավարության աշխատակիցներին, թե՛ նախարարներին, թե՛ դատախազությանը։ Ուղղորդում են զինվորական դատախազություն, զինվորական դատախազն էլ ասում է՝ ես անելիք չունեմ։ Գլխավոր դատախազն էլ ձեռքերը լվացել է, քաշվել մի կողմ»,- ասաց մայրերից մեկը։

Նա նշեց, որ այսօր հերթական անգամ եղել են գլխավոր դատախազությունում․

«Հենց նոր էլ դատախազությունից ենք գալիս՝ շատ ջղայնացած։ Պահանջում ենք, որ Աննա Վարդապետյանը մեզ ընդունի։ Մենք երեք դիմում ունենք գրած հենց իրեն՝ որպես գլխավոր դատախազի։ Խոստացել էր, որ կվերանայի այդ քրեական գործերը, որովհետև դրանք սպանություններ են, ոչ թե ինքնասպանություններ կամ դժբախտ պատահարներ։ Վարչապետն էլ ժամանակին ասել էր՝ «Եթե այդպես է, գործերը թող քննի Վարդապետյանը»։ Բայց հիմա արդեն երեք տարի է՝ ոչ մի արձագանք, մեզ չի ընդունում»։

Մայրերը հիշեցնում են, որ երբ Աննա Վարդապետյանը նոր էր նշանակվել պաշտոնում, խոստացել էր հանդիպել իրենց հետ։

«Սկզբում ասաց՝ մայրեր ջան, երկու ամիս տվեք՝ նոր եմ պաշտոնը ստանձնել, ադապտանամ, հետո կընդունեմ։ Բայց էդ երկու ամիսը դարձավ երեք տարի։ Դիմում ենք գրում, գնում ենք բանավոր, բայց ոչ մի ձևով չի ընդունում։ Հետո էլ ասում է՝ ծնողների հետ շահերի բախում կունենամ։ Իսկ ի՞նչ շահերի բախումի մասին է խոսքը։ Մենք արդարություն ենք ուզում մեր սպանված երեխեքի համար»,- ասաց մայրերից մեկը։

Մեկ այլ մայրը հավելեց․ «Ես բազմաթիվ դիմումներ եմ գրել բոլոր պատկան մարմիններին։ Թող պատասխան տան՝ ո՞ր օրենքով են իմ երեխուն տարել Ղարաբաղ, եթե իրենք են ասում՝ Ղարաբաղը Ադրբեջան է։ Եթե վարչապետն ասում է՝ Ղարաբաղը Ադրբեջան է, թող բացատրեն՝ ինչի՞ են մեր երեխաներին տարել այնտեղ։ Իմ տղան բանակում տեսել էր, ոնց են վառելանյութ գողանում, դրա համար են սպանել՝ բերանը փակ պահելու համար։ Մյուսը ոսկու գործ էր տեսել։ Ամեն մեկն ինչ-որ բան է իմացել, դրա համար էլ գլուխներն են կերել»։

Սպանված զինվորների մայրերը նշում են, որ իրենց պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ արդար քննություն չի իրականացվել և պատասխանատուները չեն բացահայտվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս