Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 9 ամիս առաջ - 20:30 08-10-2025

Թաթոյանը գրագետ, կրթված մարդ է, բայց դժվար թե վարչապետի պաշտոնում հարմար լինի․ հարցում

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնում՝ ի պաշտպանություն Հայաստանի և հայ ժողովրդի:

«Մեզ պարտադրում են երկու ճանապարհ և շարունակ համոզում, որ ամեն ինչ վաղուց որոշված է։ Սերմանում են անտարբերություն ու իրար նկատմամբ ատելություն։ Իմ մասնագիտական կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում՝ քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության»,- ասել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված հոլովակում:

Արման Թաթոյանը հանդես է գալիս «Միացե՛ք մեզ հանուն մեր հայրենիքի» կարգախոսով։ Մամուլը հոկտեմբերի 4-ին գրել էր, որ Թաթոյանը քաղաքական հայտ է ներկայացնելու: Նա 2016-2021 թվականներին ՀՀ օմբուդսմենն էր: Այժմ ղեկավարում է «Թաթոյան» հիմնադրամը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Արման Թաթոյանին վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Արման Թաթոյանը կրթված և խելացի անձնավորություն է, սակայն որոշներն էլ ասացին, որ ծանոթ չեն նրա գործունեությանը։

«Ես էդքան չգիտեմ իր գործունեությունը, որ ճիշտ պատասխանեմ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Արման Թաթոյանը կրթված անձնավորություն է։ «Գրագետ անձնավորություն է, խելացի, կրթված, բայց վարչապետի պաշտոնում դժվար թե հարմար լինի»,- նշեց նա։

«Ես իրեն չեմ ճանաչում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը