copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 11:04 08-10-2025

Նարեկ Մկրտչյանն ու Սթիվ Դեյնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Սթիվ Դեյնսի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել է դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային հարցեր և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը և ստորագրված փաստաթղթերին, TRIPP ծրագրի իրականացմամբ ստեղծվող միջտարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններին։

Դեսպան Մկրտչյանը երախտագիտություն է հայտնել սենատոր Դեյնսին Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում ցուցաբերած աջակցության համար։