Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 13:30 07-10-2025

Թոզ են փչում աչքներիս, ի՞նչ մոդուլային ատոմակայան, Թուրքիայի պահանջն է ՀՀ-ինը փակելը. Քոչարյան

«Մոդուլային ատոմակայանի խոսակցությունը թոզ փչելու, անտուրաժ ստեղծելու մասին է, որ խոշոր, երկարատև պրոյեկտների մասին են մտածում, ՀՀ-ի ապագան պայծառ է, դիվերսիֆիկացված։ Այսօր չկա, պարապ խոսակցություն է։ Մոդուլային աշխատող կայան՝ լիցենզավորված, ունի Ռուսաստանը»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության՝ մոդուլային ամերիկյան ատոմակայաններ հիմնելու մտադրությանը։

Երկրորդ նախագահը պատմեց, որ երբ ինքն ընտրվել էր նախագահ, ՀՀ-ն ատոմակայանի փակման հետ կապված պարտավորություն ուներ։ «EBRD-ի հետ մի վարկ էր ստորագրվել ժամանակին, որի պայմաններից մեկն այն էր, որ գումար են տալիս «Հրազդանի ՋԷԿ»-ի հինգերորդ բլոկը կառուցելու համար, և դրա դիմաց պետք է փակվեր ատոմակայանը։

Բավական ծանր բանակցություններ վարեցի մեկ-մեկուկես տարի, և հրաժարվեցինք։ Նույնիսկ այն ժամանակ կոնսերվացիայի եմ ենթարկել հինգերորդ բլոկի շինարարությունը և ասել, որ այդ վարկի շարունակությունը մեզ պետք չէ։ Կոնսերվացրել ենք այդ ծրագիրը, հետո «Գազպրոմ»-ի միջոցով ավարտին հասցրել։ Այո, Հայաստանը պետք է ունենա ատոմակայան, հիմա խոսում են նոր ատոմակայանի կառուցման մասին։ Ես առնվազն վերջին 20 տարին լսում եմ այդ խոսակցությունները։ Խոսում են մոդուլային ատոմակայանների մասին, սակայն, բացի Ռուսաստանից, աշխարհում ոչ մի երկիր այսօր չունի մոդուլային աշխատող ատոմակայան։

Պարզապես չկա։ Ժողովուրդ ջան, չկա, այսօր չկա»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ կարող է՝ 5 տարի հետո լինի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից