copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:50 07-10-2025

Պապիկյանը Կիպրոսի դեսպանի հետ քննարկել են Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր: