Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:53 06-10-2025

Համակարգի 7 ծառայողների ցուցմունքների հիման վրա «գործ են կարել» մարդկանց վրա. Արսեն Պետրոսյան

Խնդրին լուծում տալ չկարողանալու պատճառով իշխանությունը սկսել է դիմել այսպիսի մանիպուլյատիվ գործողությունների:

Այս մասին այսօր դատարանի բակում հավաքված լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմի մասնակից Արսեն Պետրոսյանը՝ անդրադառնալով անհայտ կորած համարվող զինծառայողների հարազատներին կալանավորելու միջադեպին:

«Համակարգի 7 ծառայողների ցուցմունքների հիման վրա իշխանությունները «գործ են կարել» էս մարդկանց վրա. Էդ մարդիկ ավել բան չեն ուզում, իրանց զոհված զինծառայողների տեղն են ուզում իմանան, մարմիններն են ուզում, որ գոնե հուղարկավորեն»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: