Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:45 06-10-2025

Քոչարյանը ասուլիս կտա, գենդեր-փարթի՝ Շաքիի ջրվեժում, պատերազմի զեկույցը կուղարկվի արխիվ․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հոկտեմբերի 6-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Վաղը՝ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս կտա։ Ասուլիսը կկայանա «Կոնգրես» հյուրանոցում։ Քոչարյանի վերջին ասուլիսը կայացել էր փետրվարի 17-ին, իսկ դրանից հետո նա մի քանի անգամ հանդես է եկել առանձին հարցազրույցներով, որոնցից վերջինը՝ օգոստոսի 1-ին։ Ակնկալվում է, որ ասուլիսի ժամանակ երկրորդ նախագահը կանդրադառնա ինչպես ներքաղաքական զարգացումներին, այնպես էլ արտաքին ճակատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին։

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել է, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի մի նախագիծ, ըստ որի՝ քաղաքացիները, որոնք Պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, կարող են այլևս համակարգ մուտք չգործել և հայտարարագիր չլրացնել: Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված՝ ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա: «Քանի որ հայտարարագրերը ՊԵԿ-ն ինքնաշխատ է լրացնելու, ինչպես այժմ մենք ՊԵԿ-ի գործիքակազմ ենք ավելացնում և հնարավորություն ենք տալիս, որպեսզի ավելի շատ ինֆորմացիա ստանա և կարողանա ավելի ամբողջական լրացնել հայտարարագրերը»,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ եթե քաղաքացին տեսնում է, որ կան բաներ, որոնք պետք է ճշտել կամ ավելացնել, ինքը դա ավելացնում է և հաստատում հայտարարագիրը։ «Երբ քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարման համակարգ, տեսնում է այնտեղ ինքնաշխատ լրացված որոշակի տողեր։ Այսինքն այն տեղեկատվությունը, որը ՊԵԿ-ն արդեն ունի, օրինակ` աշխատավարձը, դրանք արդեն լրացված են լինում։ Եթե քաղաքացին տեսնում է, որ կան բաներ, որոնք պետք է ճշտել կամ ավելացնել, ինքը դա ավելացնում է և հաստատում հայտարարագիրը, և այն համարվում է հանձնված։ Եթե համաձայն է բոլոր տվյալների հետ և գտնում է, որ ավելացնելու բան չկա, ապա ուղղակի հաստատում և դուրս է գալիս այդ համակարգից»,- մանրամասնել է պատգամավորը։ Թունյանը նշել է, որ այս դեպքում պատասխանատվություն չի լինի։ «Երբ մարդը հստակ գիտի, որ ինքը ունի եկամուտներ, որոնք ՊԵԿ-ին հասանելի չէին, և ինքը դա պետք է հայտարարեր, բայց չի հայտարարագրել, ապա դրա համար, անկախ հայտարարագրման համակարգից, կա որոշակի պատասխանատվություն»,-պարզաբանել է նա՝ նկատելով, որ այս փոփոխությամբ էապես կհեշտանա քաղաքացիների կյանքը։

Ազգային ժողովի` 44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի։ Ալեն Սիմոնյանի խորհրդական Մովսես Հարությունյանը հայտնել է, որ Սիմոնյանը որոշել է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձաժողովի զեկույցն ուղարկել խորհրդարանի արխիվ: Մովսես Հարությունյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանն այդ որոշումը կայացրել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում։ «Հաշվի առնելով այն, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ»,– ասել է նա։ Հարությունյանի խոսքով՝ գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորները, կարող են գնալ և ծանոթանալ զեկույցին։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներառվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, թեև կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ, վերջերս «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրված Վահան Կոստանյանը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում՝ ալկոհոլի նկատմամբ սերը կառավարել չկարողանալու պատճառով: Այս մասին 168․am-ն է հայտնում՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ հոկտեմբերի 4-ին Կոստանյանը մի կնոջ ուղեկցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող փաբերից մեկում։ Ժամեր անց, արդեն բավականին գինովցած զույգը դուրս է եկել փաբից ու հասարակական վայրում անպարկեշտ վարքագիծ ցուցաբերել: Վահան Կոստանյանն ու իր ուղեկցորդուհին ինչ-որ բան իրար հետ չեն կիսել ու սկսել են իրար վիրավորել, քաշքշել: «Ուշագրավն այն է, որ ականատեսները, որոնց թիվը քիչ չի եղել, չեն էլ փորձել միջամտել, թողել են, որ հանգիստ իրենց հարցերը պարզեն»,- հայտնում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս