Ներքին 1 տարի առաջ - 11:18 06-10-2025

Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի համագործակցությամբ հոկտեմբերի 4-ին և 5-ին Ծաղկաձորում կազմակերպվել է երկօրյա քննարկում՝ «Ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» թեմայով։

Միջոցառման նպատակն էր քննարկել ատելության խոսքի տարածման խնդիրները, մասնավորապես՝ սոցիալական մեդիայի և սոցցանցերի միջոցով տարածվող ատելության դրսևորումները, դրանց պատճառները, պայքարի միջազգային չափանիշները, ինչպես նաև անդրադառնալ առավել հաճախ թիրախավորվող խմբերին։ Մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, ԱԺ, դատական իշխանության, դատախազության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Բացման իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված հետևողական աշխատանքի կարևորությունը՝ ընդգծելով, որ նման խոսքը ոչ միայն խաթարում է հասարակական համերաշխությունը, այլև վտանգում ժողովրդավարական արժեքների ամրապնդումը։

«Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ և օգտագործվում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Այն լայնորեն տարածվում է ինչպես մասնագիտական, ակադեմիական համայնքների, այնպես էլ հանրային ու քաղաքական գործիչների կողմից։ Սա չափազանց վտանգավոր միտում է, որը կարող է հանգեցնել խորքային բացասական հետևանքների։ Ուստի՝ անհրաժեշտ է համատեղ, սոլիդար և հետևողական ջանքերով պայքարել նշված երևույթի դեմ։ Այս համատեքստում թե՛ Ազգային ժողովը, թե՛ հանրային ու քաղաքական գործիչները կրում են առանձնահատուկ պատասխանատվություն՝ ատելության խոսքի կանխարգելման և դրա դեմ պայքարի արդյունավետ գործիքակազմերի ձևավորման և գործարկման հարցում։ Կենսական նշանակություն ունի այն, որպեսզի բոլոր դերակատարները հստակ գիտակցեն՝ ատելության խոսքն անթույլատրելի է ցանկացած պարագայում», – նշել է Անահիտ Մանասյանը։

Շարունակելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է նաև մեդիայի դերը՝ ընդգծելով, որ տեղեկատվական միջավայրը պետք է ծառայի ոչ թե ատելության խոսքի տարածմանը, այլ՝ իրավաչափ խոսքի առնչությամբ հանրային իրազեկման բարձրացմանն ու հասարակական համերաշխության ամրապնդմանը։

Բացման խոսքով են հանդես եկել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս տարածաշրջանային ծրագրի ղեկավար Յակոբ Վյոլենշտայնը և ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են միջազգային փորձը, իրավական մոտեցումները և մեդիայի պատասխանատվության հարցերը։ Միջոցառման շրջանակում անցկացվել են նաև խմբային աշխատանքներ, և պանելային քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները քննարկել են գործնական իրավիճակներ` փորձելով համատեղ մշակել արդյունավետ մեխանիզմներ ատելության խոսքի դեմ պայքարի և իրազեկման բարձրացման ուղղությամբ։

Հիմնական քննարկումները վարել են ազգային փորձագետ Արա Ղազարյանը և միջազգային փորձագետ, իրավապաշտպան Ադնան Կադրիբաշիչը: Տարբեր դերակատարների իրավասությանն ու համագործակցությանն առնչվող հարցերը ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Ազգային ժողովի պատգամավորները, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը և Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան