Ներքին 9 ամիս առաջ - 15:18 05-10-2025

Անի համայնքը և բուլղարական Նովի Պազարը դարձել են քույր համայնքներ

Բուլղարիայի Նովի Պազար քաղաքում աշխատանքային այցով գտնվող Շիրակի մարզի Անի համայնքի պատվիրակությունը՝ համայնքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ստորագրել է համագործակցության համաձայնագիր, որով Անի համայնքը և Նովի Պազար քաղաքը դարձան քույր համայնքներ:

Ստորագրված փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն մի շարք ոլորտներում՝ մշակույթ, կրթություն, սպորտ, զբոսաշրջություն և տնտեսություն։

Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի ուղեկցությամբ ճանաչողական այցեր է ունեցել քաղաքի պատմամշակութային վայրեր, կրթական հաստատություններ, արտադրական ձեռնարկություններ։

Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Կողմերը կարևորել են տարբեր ծրագրերի իրականացումն ու փոխշահավետ գործընկերության ամրապնդումը։

«Այսօր մեր երկու քաղաքապետարանները միավորվեցին՝ ստորագրելով մշակույթի, կրթության, սպորտի, զբոսաշրջության և տնտեսության ոլորտներում միջազգային համագործակցության մասին համաձայնագիր։ Վստահ եմ՝ սա երկարատև բարեկամության սկիզբն է»,- նշել է Նովի Պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևը։

Իր հերթին, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և ընդլայնման կարևորությունը։

«Համոզված եմ, որ ստորագրված համաձայնագրով հիմք դրվեց արդյունավետ և փոխշահավետ գործակցության, որը կնպաստի մեր համայնքների զարգացմանը և հայ-բուլղարական բարեկամական կապերի խորացմանը»,- ընդգծել է նա։

Պատվիրակության անդամները այցելել են մի շարք համայնքային կենտրոններ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից