copy image url
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 15:09 05-10-2025

Ուսուցիչներ, ձեր դերն անգնահատելի է ապագա զինծառայողի մտածողության ու արժեհամակարգի կերտման գործում․ Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ.

«Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում:

Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով»: