Ներքին 9 ամիս առաջ - 13:06 05-10-2025

Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու լուրը ապատեղեկատվություն է

Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքել է տարածված տեղեկությունը:

«Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված