Ուղիղ եթեր
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:37 04-10-2025

Նախ՝ «Տուֆն ու տուֆտան», իսկ հարգանքի արժանին թող սպասի 

Վատ բաներն ընդօրինակելը կրթության պակասի վկայություն է։ Ողջամիտ մտավախություն կար, որ Փաշինյանը Չինաստանից վատ բաներ է ընդօրինակելու, մոռանալու է, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է։ Այդ մտավախության մի դրվագն իրականացավ հոկտեմբերի 3-ին։

«Հայաստանի 60%-ը տուֆից է պատրաստված, բայց տուֆին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք էլ մատուցում և տուֆի արձան կամ մոնումենտ չունենք և որոշել ենք առաջիկայում Արթիկ համայնքի հետ այս բացը լրացնել»,- հանքարդյունաբերության ֆորումի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հիշելով, որ այդ որոշումն ընդունել է Չինաստան կատարած այցի ժամանակ, որտեղ նման արձան է տեսել։

Չինաստանում տասամյակներ շարունակ բռնապետություն է եղել, գրաքննություն, ոգու սով։ Խոսքի ազատություն չի եղել, մտածելու, ստեղծագործելու ազատություն նույնպես։ Մարդիկ էլ շինարարական քարերին նվիրված հուշարձաններ են կանգնեցրել։

Հայաստանում, նույնիսկ՝ Փաշինյանի երևակայած «Իրական Հայաստանում» տուֆը, ընդերքը, հանքերը ազգային արժեքների շարքում չեն։ Եթե բան է փոխվել Չինաստան այցից հետո, ապա առաջին հերթին պետք է արտացոլվի գաղափարախոսության մեջ, և բարձրագույն արժեքների շարքում ներառվի տուֆը։ Իսկ եթե բան չի փոխվել, ապա մինչև տուֆին հասնելը, հարգանքի տուրքի ու արձանի բազմաթիվ արժանիներ կան։

Հարգանքի տուրքի կարոտ են խորհրդային բռնազավթման տարիներին սպանված հայերը՝ հազարավոր սպաները, հարյուրավոր մտավորականները, սովորական մարդիկ, որոնք բռնաճնշումների զոհ են գնացել։ Փաշինյանը վախենում է նույնիսկ հիշատակի մի բառ ասել Հունիսի 14-ին։

Հարգանքի արժանի են անկախության համար պայքարի նահատակներն ու մասնակիցները։ Նրանց պայքարի, նվիրումի արդյունքում այսօր անկախ է Հայաստանը։ Բայց նրանք մոռացված են, անտեսված ՔՊ-ական իշխանության կողմից, որը կոկորդ է պատռում ԱԺ ամբիոնից, ձևացնելով, թե անկախության ջատագով է։ Եթե Փաշինյանն անկախության ջատագով լիներ, ապա հարգանքի տուրք կմատուցեր անկախության պայքարում ավանդ, ներդում ունեցողներին, նրանց թոշակ կնշանակեր, արտոնություն կտար։ Անկախության համար պայքարին նվիրված արձան, մոնումենտ կկառուցեր։

Ժողովրդավարության նվիրյալները նույնպես պատշաճ հարգանքի չեն արժանանում։ Նրանցից շատերը փորձություններով են անցել, բայց չեն ընկճվել, շարունակել են, որ Հայաստանը ժողովրդավարական լինի, մարդու իրավունքները պաշտպանվեն, ժողովրդավարական արժեքները դոմինանտ լինեն։ Ու նրանց շնորհիվ է աշխարհում Հայաստանը համարվում ժողովրդավարական երկիր։

Արդարության նվիրյալները Հայաստանն արդարացնելու, օրենքն ամեն ինչ վեր բարձրացնելու, օրենքի, արդարության, ճշմարտության գերակայության համար գործել են առանց շնորհակալության ակնկալիքի։ Եթե Փաշինյանի համար արդարությունը կարևոր լիներ, ապա արդարներին, օրենքն ամեն ինչից վեր պահողներին նվիրված մոնումենտ կառուցելու մասին կմտածեր։

Այս ամենը հաշվի առնելով, հանրության մի մասը ՔՊ-ին հանդիմանում է դատարկախոսության, ոմանք էլ ֆիկտիվության մեջ։ Այս առումով՝ տուֆին նվիրվելիք մոնումենտի մաս կարող է կազմել ՔՊ-ական դատարկախոսը, իսկ մոնեմենտն էլ կարող են անվանել «Տուֆն ու տուֆտան»։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին