Մամուլ 1 տարի առաջ - 08:18 01-10-2025

6 տարվա հետապնդումից հետո վերականգնվեց․ Հրապարակ

Երեւանի առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնվեց իշխանության թիրախում, երբ 2019 թ. մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխեց, իսկ մայիսի 20-ին կասեցրեց քրեական գործի վարույթը եւ ՍԴ դիմեց` առաջադրված մեղադրանքի սահմանադրականության հարցով: Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները, իսկ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսեցին: Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկեցին, նրան մեղադրանք առաջադրեցին` ինչ-որ պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Ապա դատավորի լիազորությունները կասեցվեցին:

Նրա նկատմամբ քրեական գործը մտավ Հակակոռուպցիոն դատարան: Գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը երկար դատաքննությունից հետո՝ 2025թ․ հունվարի 22-ին արդարացման դատավճիռ կայացրեց՝ 6 տարվա քաշքշուկից հետո հռչակելով Դավիթ Գրիգորյանի եւ գործով անցնող մյուս անձի` Գոռ Վարդանյանի անմեղությունը։

Դատավճիռը բողոքարկվել է թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ դատարաններ եւ մնացել անփոփոխ: Այսինքն, ի հեճուկս իշխանությունների եւ նախաքննական մարմնի, Դավիթ Գրիգորյանի եւ Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Իսկ սեպտեմբերի 29-ին, շուրջ 6 տարի ապօրինի քրեական հետապնդման ենթարկված դատավոր Գրիգորյանի թեկնածությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը ներկայացրել է հանրապետության նախագահին, որպեսզի նորից դատավոր նշանակեն Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի թափուր տեղում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին