Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 23:20 30-09-2025

«Գյումրու տոնի» հետ կապված ՔՊ-ականների տխրության և վատ զգալու պատճառը չեմ հասկանում. Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու անգամ որոշումը փոխելուց հետո հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ին Գյումրին մեծ հանդիսավորությամբ նշելու է «Գյումրու օր» ավանդական դարձած տոնը։

Այս տարի շատ չարչարկվեց «Գյումրու օրը» նշելու հարցը։ Սեպտեմբերի 22-ին ավագանու նիստի ժամանակ որոշվեց, որ չի նշվելու «Գյումրու տոնը»։ Որոշումից ժամեր անց Ղուկասյանը փոխեց իր որոշումը։ Հրավիրվեց արտահերթ նիստ, որոշելու էին տոնի օրը։

Նշենք, որ ի սկզբանե որոշվել էր, որ այս տարի «Գյումրու տոնը» պիտի չնշվի, հետո ավագանու արտահերթ նիստ հրավիրվեց, նախատեսվել էր 15 մլն. դրամ, որպեսզի նշվի «Գյումրու օրը»։

Սեպտեմբերի 21-ին «Մեր ձևով» շարժումը տարածեց հայտարարություն, որ «Մեր ձևով» ժողովրդական շարժումը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ միասին կկազմակերպի Գյումրի քաղաքի տոնը:

Սեպտեմբերի 22-ին ավագանու արտատհերթ նիստում ՔՊ-ականները շատ ծանր տարան, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամն է հանձն առել քաղաքի տոնը կազմակերպել։ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության անդամները Վարդան Ղուկասյանին մեղադրեցին, որ տեղում չէ, ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանն էլ բարերարին առաջարկեց, որ բարերարը թող անօթևաններին, Արցախից եկածներին օգնի, ոչ թե «Գյումրու օր» կազմակերպի։

Ի վերջո վերջին խոսքը Գյումրիի քաղաքապետինն էր, որոշվեց, որ պիտի «Գյումրու օրը» նշվի։ Միջոցները «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, իսկ միջոցառման օրը, ժամը, կազմակերրպչական հարցերը իրենցից։

Oragir.News-ի հետ զրույցում «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանն ասում է. ««Գյումրու տոնի» հետ կապված ՔՊ-ականների տխրության և վատ զգալու պատճառը չեմ հասկանում։ ՔՊ-ականները իրականությունից կտրվել են, իրենց վարած քաղաքականության պատճառով քաղաքի տոնը չէր նշվելու, կամ նշվելու էր շատ ավելի համեստ։ Էդ ամեն ինչը իմանալով «Տաշիր» բարեգործական հիմնադրամը որոշում կայացրեց։ Բոլորս էլ հասկանում ենք, թե ՔՊ-ն այս ամենի տակ ինչ էր փնտրում։ Հիմա ամեն ինչ արվել է, սեղմ ժամկետում ամեն ինչ կազմակերպվել է, հիմա էս մարդիկ դրանից են դժգոհ։ Ենթադրում եմ, որ էս մարդկանց իրական նպատակը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վատաբանելն էր ցույց տալով, որ քաղաքապետը իր տեղում չէ և իմ անձնական կարծիքով ցանկանում էին քաղաքին «պատժել»։ Բարեգործ ունենք, ով ամեն ինչ արել է, հիմա ինչի՞ց են դժգոհ։ Հարց. հիմա էս մարդիկ ուզու՞մ են, թե՞ չեն ուզում, որ քաղաքի տոնը լինի»։

Ռուբեն Մխիթարյանն ասում է, որ ՔՊ-ականներն էլ շատ հանգիստ կարող էին մասնակցություն ունենալ միջոցառմանը։

«Անում ենք՝ դժգոհ են, չենք անում` դժգոհ են։ Անկեղծ չեմ հասկանում, բայց ուշադրություն չենք դարձնում... մենք ամեն ինչ անում ենք գյումրեցիների համար, որևէ քաղաքական ենթատեքստ չկա, մենք նմանատիպ նպատակ չենք ունեցել։ Իրենք սպասում են, որ քաղաքական ինչ-որ բան կլինի և ստատուս կգրեն, բայց նման բան չի լինելու, որովհետև Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը առանց կամերաների ու պաթոսի է եղել։ ՔՊ-ականները վախ ունեն Սամվել Կարապետյանից և նրա կողք ու բոլորը գտնվող անձանցից։ Անցյալ ու կենսագրություն չունեցող մարդիկ քննադատում են Սամվել Կարապետյանին։ Ես չեմ հասկանում նրանց տխրության և վատ զգալու պատճառները»,- եզրափակում է «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող Ռուբեն Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում