Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 30-09-2025

Կողմ եմ, որ դպրոցներում բջջայիններն արգելվեն, իսկ QR-ները դասագրքերից պետք է հանվեն․ հարցում

Տիգրան Ավինյանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանն ասաց, որ այս հարցը քննարկվել է նաև մի խումբ ծնողների հետ ու արձագանքը դրական է եղել։ Նշենք, որ նոր հրատարակվող բոլոր դասագրքերում կան QR կոդեր, որոնցից օգտվելու համար բջջային հեռախոսներ են անհրաժեշտ։ Անգամ Մեսրոպ Մաշտոցին ԿԳՄՍՆ-ն այբբենարանում ներկայացնում է QR կոդով։ Անհասկանալի է, թե ինչպես են աշակերտները կարողանալու օգտվել QR կոդերից, երբ Ավինյանը որոշել է արգելել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Կո՞ղմ եք, որ դպրոցներում աշակերտներին արգելվի բջջային հեռախոսներից օգտվել։ Ինչպե՞ս են աշակերտները օգտվելու դասագրքերում առկա QR կոդերից»։

Հարցվածները նշեցին, որ կողմ են դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման արգելքին, սակայն հավելեցին, որ QR կոդերը դասագրքերից պետք է հեռացվեն։

«Երևի հա, բայց QR կոդերի մասին չէի մտածել, ճիշտ եք դիտարկում, ուրեմն պետք չի»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դպրոցը կարող է հատուկ հեռախոսներ տրամադրել, որոնցով երեխաները կարող են օգտվել QR կոդերից։ «Հատուկ ապարատներ, հեռախոսներ կան, որը դպրոցը կարող է տալ երեխաներին ու օգտագործել միայն իրենց QR կոդերի համար։ Եթե հնարավորությունը կա, որ դպրոցերը նման բան մատակարարեն, թող հեռախոսները հավաքեն, դասերից հետո վերադարձնեն»,- նշեց նա։

«Կողմ եմ, QR-ները պետք է հանել »,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:00 ՌԴ քաղաքացի է հայտնվել Վահագն Ալեքսանյանի տանը
23:36 Հայաստանը և Ռուսաստանը դաշնակիցներ են․ Միրզոյան
12:07 Փեզեշքիանի հետ հանդիպմանն Ալիևը առաջարկել է խմել Քարվաճառում արտադրված հանքային ջուր
13:33 Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել
09:10 Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում. «Հրապարակ»
21:17 Ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․ իրավապաշտպան
08:42 Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել. «Հրապարակ»
20:32 Առողջապահական «թակարդ»․ ինչու է նախարարությունը հիվանդանոցներից հետ պահանջում փոխանցած գումարը
15:00 Ապահովագրման փողերը հետ են ուզում. բժիշկները վախեցած են
14:18 Հայաստանը գնում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների կառուցման ճանապարհով. Փաշինյան