Արտաքին 1 տարի առաջ - 15:55 30-09-2025

Խաղաղությանն ուղղված Հայաստանի քայլերը նաև տնտեսական ձեռքբերումներ են․ ՄԱԿ

Խաղաղությունը հնարավորություններ և հեռանկարներ է ստեղծում, Հայաստանի կողմից այդ ուղղությամբ վերջերս ձեռնարկված քայլերը, ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ձեռքբերումներ են։ Այս մասին սեպտեմբերի 30-ին «Countries Under One Roof» համաժողովում հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազա Ժակոբը։

Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանը բացվում է իբրև ծաղիկ և դուրս է գալիս փակ դրությունից, հենց այդ մասին է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նա հավելել է, որ դա կայուն աճի և ներառական զարգացման հիմքեր է ստեղծում։ «Հայաստանը հայտ է ներկայացնում դիվանագիտական առաջնորդության շրջակա միջավայրի պահպանության ոլորտում՝ հաջորդ տարի ընդունելով COP 17-ը։ Սա նշանակում է, որ երկիրը պատրաստ է համագործակցել ապագայի կառուցման գործում։ Երկիրը զարգացնում է լիովին նոր, առաջադեմ բիզնես-բրենդ։ Ապագան պետք է լինի «կանաչ», իսկ կլիմայական ճգնաժամը կայուն քայլեր է պահանջում բոլորից, այդ թվում՝ մասնավոր հատվածից։ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել կայուն զարգացման շրջանակներում մինչև 2030 թվականը, ինչը համապատասխանում է գլոբալ նպատակներին», - նշել է Ժակոբը։ Նա նաև մատնանշել է տարբեր ոլորտներում կապիտալի ներհոսքի ապահովման կարևորությունը, որոնց գործունեությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը։

ՄԱԿ-ի ներկայացուցիչը շեշտել է, որ COP17-ից առաջ Հայաստանը կարժանանա աշխարհի ուշադրությանը։ «Սա կբարձրացնի երկրի՝ որպես պատասխանատու գործչի համաշխարհային իմիջը», - եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի