Արտաքին 1 տարի առաջ - 22:41 29-09-2025

Արևմտյան ափը բռնակցելու և Գազան դատարկելու քաղաքականության հետևում թաքնված է «Մեծ Իսրայել» նախագիծը. Էրդողան

Իսրայելը տարածաշրջանային էքսպանսիայի հիմնական խոչընդոտներից մեկն է. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Իսրայելի կողմից Արևմտյան ափը բռնակցելու և Գազան դատարկելու քաղաքականության հետևում թաքնված է ազատ պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը լիովին ոչնչացնելու մտադրությունը, նպատակը՝ «Մեծ Իսրայել» նախագծի իրականացումն է։

Ես պետք է բացահայտ և առանց ամաչելու հայտարարեմ՝ Թուրքիան ներկայումս երկու նախագծերի հիմնական խոչընդոտներից մեկն է»,- ասել է նախագահը կառավարության նիստից հետո ազգին ուղղված իր ուղերձում։

Էրդողանը կարծում է, որ հրեական պետության նկատմամբ իր կոշտ դիրքորոշման պատճառով ինքը և Թուրքիան «վերջերս թիրախներ են դարձել։

«Մենք չենք զիջում համաշխարհային սիոնիստական ​​լոբբիի ճնշմանը կամ զրպարտչական արշավներին»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան