Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ: Քիչ առաջ նա այցելել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով:
Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում», ապա շրջայց կատարել շենքում: Վարչապետը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:
Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարկել, կից գրելով՝ «Արդյունավետ քննարկում ունեցանք ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ»։
Վաղը՝ սեպտեմբերի 30-ին, Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ 4-րդ նստաշրջանի լիագումար նիստում: