Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 23:23 26-09-2025

Բաքվում շարունակվել է հայ գերիների շինծու դատավարությունը

Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների «դատավարությունը»։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նիստի ժամանակ ներկայացվել են փաստաթղթեր և ցուցադրվել են մի շարք լուսանկարներ:

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը խնդրել է «դատավարության» ընդմիջման ժամանակ փակ հանդիպում ունենալ իր փաստաբանի հետ։ Դատարանը բավարարել է նրա միջնորդությունը։

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 29-ին: