Ներքին 1 տարի առաջ - 16:22 26-09-2025

Դավիթ Համբարձումյանին հարգում եմ, բայց վարչապետի մեր թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. Հովիկ Աղազարյան

Այսօր հայտնի դարձավ, որ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը միացել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացին։ Այսպիսով՝ գործընթացին միացած պատգամավորների թիվը դարձավ 34, և այժմ 2 ստորագրություն է պակասում, որ Ազգային ժողովում գործընթացը մեկնարկի, 18 ստորագրություն էլ անհրաժեշտ է այն հաջողությամբ ավարտին հասցնելու՝ Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելու համար։

Oragir.News-ը ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նա և իր գործընկեր Հակոբ Ասլանյանը պատրաստվո՞ւմ են միանալ նախաձեռնությանը, և ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունի «Պատիվ ունեմ»-ի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ:

Ի պատասխան՝ Հովիկ Աղազարյանը նշեց, որ Դավիթ Համբարձումյանին հարգում, սակայն ինքն ու Հակոբ Ասլանյանն իրենց թեկնածուին ունեն․

«Ես շատ լավ կարծիքի եմ Դավիթ Համբարձումյանի մասին, բայց, այդուհանդերձ, մենք ինքներս ենք առաջինը նախաձեռնել իմպիչմենտը, թե ինչպես պիտի գործընթացը պաշտոնապես ընթանա, և առաջարկել ենք վարչապետի մեր թեկնածուին՝ Էդմոն Մարուքյանին։ Հիմա ինչ վերաբերում է նրան, թե մենք կմիանա՞նք արդյոք «Պատիվ ունեմ»-ի և «Հայաստան»-ի նախաձեռնությանը, ես, ճիշտն ասած, էդքան էլ չզգացի, թե ոնց կլինի։ Եվ արդյո՞ք դա տեղի ունեցավ, թե՞ ոչ, ես չեմ զգացել։ Բայց այդուհանդերձ՝ այո՛, կան տարբերակներ, որ կարող ենք միանալ։ Տարբերակները մենք պետք է քննարկենք, և մենք ունենանք 100 տոկոսանոց վստահություն, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մեր պատկերացումների շրջանակներում է»։

Oragir.News-ի հարցին, թե չի՞ բացառում գործընթացին միանալը, Աղազարյանը պատասխանեց․ «Չեմ բացառում, այո»։

Անդրադառնալով այն հարցին, թե եթե իրենք կրկին թեկնածու առաջադրեն, արդյոք դա կլինի Էդմոն Մարուքյա՞նը, թե՞ մեկ այլ թեկնածու, անկախ պատգամավորը նկատեց․ «Չէ, մենք թեկնածու առաջադրել ենք Էդմոն Մարուքյանին, և այդպես էլ հիմա էդ կարգավիճակում ենք։ Էդմոն Մարուքյանը վարչապետի մեր թեկնածուն ա, մենք դրանից չենք հրաժարվել։ Շատ հնարավոր է, որ բանակցությունների ընթացքում մենք «Պատիվ ունեմ» խմբակցությանը համոզենք, որ ավելի ընդունելի է Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, քան Դավիթ Համբարձումյանի հարգված թեկնածությունը»։

Հովիկ Աղազարյանը հավելեց՝ սա գործընթաց է, որը պետք է տրամաբանական ընթացք և ավարտ ունենա։

Էլեն Դանիելյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո