Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:40 26-09-2025

Փաշինյանն ազգային ինքնասիրություն չունի և անկեղծ չէ

Անկեղծությունն ու ինքնասիրությունը մարդկային կարևոր հատկանիշներ են։ Ինքնասիրությունը տեղ է գտել նաև Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ, ազգային արժեքների շարքում։ Մի շարք առիթներով նա խոստովանել է, որ անկեղծության պակաս կա թիմակիցների խոսքում, նաև իր մոտ, խոստացել, որ ուզում է անկեղծ լինել։

Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը Մոսկվայում էր։ Չնայած հարաբերություններում առկա լարվածությանը՝ Փաշինյանը և Լուկաշենկոն միմյանց ձեռք են սեղմել։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները վատթարացան, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աներկբա հայտարարեց, որ Արցախի զավթումը համարում է համատեղ հաղթանակ։ «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել։ Դա կարևոր է, շատ կարևոր է պահել այդ հաղթանակը, և երրորդը՝ մենք համաձայնեցինք, Դուք այն ժամանակ շոշափեցիք այդ թեման, որ պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը: Եվ հիմա եկել է այդ դժվարին ժամանակը, երբ անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը, վերադարձնել մարդկանց։ Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել»,- 2024-ի մայիսի 16-ին ասել է Լուկաշենկոն Ալիևին երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպան ժամանակ։

Այս հրապարակային հայտարարությունից հետո Փաշինյանի ինքնասիրությունն ու արժանապատվությունը խոցվեց, ու նա հայտարարեց, որ երբեք չի այցելի Բելառուս։ Նա նաև ասաց, որ ՀԱՊԿ ֆորմատով հանդիպումների չի մասնակցի, քանի որ այնտեղ Լուկաշենկոն է։ «Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք որ խոսում եք արժանապատվությունից, սկզբունքայնությունից և այդպես շարունակ, չնայած նաև իրավիճակ կա, որ ԵԱՏՄ-ում ու ԱՊՀ-ում ինչ-որ առումով ստիպված եմ լինելու»,- նշել էր ՀՀ վարչապետը:

Սակայն պարզվում է, որ կան ավելի բարձր բաներ քան արժանապատվությունը, ինքնասիրությունը, սկզբունքայնությունը և այլն։ Փաշինյանը այսքան շուտ մոռացա՞վ Լուկաշենկոյի հակահայ հայտարարությունները։ Նրա ինքնասիրությունն, արժանապատվությունն ու՞ր մնացին։ Ինչո՞ւ է նա նախընտրում է մասնակցել հատկապես այն համաժողովներին, որոնց մասնակցում է Լուկաշենկոն։

Հիմա էլ Փաշինյանն ու Լուկաշենկոն Մոսկվայում միասին նշում են Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակը։ Պարզվում է՝ այս միջոցառումն ու Լուկաշենկոյի հետ ձեռքսեղմումը Փաշինյանի համար ավելի կարևոր էին, քան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, որին մասնակցում էին աշխարհի բոլոր նորմալ պետությունների առաջնորդները, Թրամփը, որին մի քանի օր առաջ ծափահարում էին ՔՊ 7-րդ համաժողովում։

Այսպիսով հիմքեր կան կարծելու, որ Նիկոլ Փաշինյանն ազգային ինքնասիրության, ազգային արժանապատվության գիտակցում չունի, սեղմում է հայ ժողովրդի դեմ հանցագործություն կատարած և այդ մասին հայտարարած Լուկաշենկոյի ձեռքը, մերժում է այն ֆորումները, որոնց մասնակցում են ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Մակրոնը, Թրամփը, ժողովրդավար պետությունները։ Մարդիկ կարող են կարծել, թե Փաշինյանն անկեղծ չէ, ժողովրդավար չէ, անկախության նվիրյալ չէ, աշխարհի հետ համահունչ չի առաջնորդում Հայաստանը։ Ամբողջ աշխարհը հավաքվում է Նյու Յորքում, իսկ սա գնում է Մոսկվա՝ սեղմելու իր սիրելի Լուկաշենկոյի ձեռքը։

Կարճ ասած՝ ՔՊ-ականները կարող են հաշիվ պահանջել իրենց առաջնորդից, թե ինչո՞ւ է գցում կուսակցության վարկը, ինչո՞ւ է հակաժողովրդավարական երկրների հետ մերձենում, ինչո՞ւ է արհամարհում Իրական Հայաստանի արժեքները, և ինչո՞ւ է Հայաստանը նորից լուսանցք մղում, ստեղծելով անվտանգային ռիսկեր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը