Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 25-09-2025

ՔՊ-ականները ցածրորակ, անբարո մարդիկ են․ հարցում՝ «ջեբի սրբազաններ» արտահայտության մասին

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սրբազանների դատավարությունների հետ կապված դիտարկմանը, որ նախկինում սրբազանները չէին դատվում ասել է․ «Նախկինում սրբազաններ չեն դատվել, որովհետև եղել են իրենց ջեբի սրբազանները»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «ՔՊ-ականների «ջեբի սրբազաններ» արտահայտությունը Ձեզ վիրավորո՞ւմ է»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա վիրավորական է և որ նման արտահայտություն անելու իրավունք ոչ մկ չունի, որոշներն էլ ասացին, որ դա իրենց չի հետաքրքրում։

«Հա իհարկե վիրավորում ա, դե իրանցից ուրիշ բան ինչ սպասել, իրանք հայի գեն չունեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ սրբազաններին վիրավորելը ճիշտ չէ։ «Սրբազաններին վիրավորնելն ամեն դեպքում ճիշտ չի։ ՔՊ-ականները կասեն, թե ով կասի ես չգիտեմ, իմ անձնական մոտեցումը ուրիշ ձև ա, ես ընդունում եմ սուրբ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այդ արտահայտությունը խոսում է ՔՊ-ականների անբարո որակների մասին։ «Դա իրենց ցածրորակ, անբարո որակների մասին է խոսում, ով ինչ խոսում էիր մասին է խոսում։ Եվ էդ մթնոլորտը որ ստեղծեց Փաշինյանը՝վիրավորել, փողոցային արտահայտություններով խոսել, այսինքն ինքը թույլ տվեց, որ բոլորը էդպես արտահայտվեն։ Բա որ իմանան իրենց մասին ինչ են մտածում, բայց չեն ասում, որովհետև անհամեմատ կիրթ է մեր ժողովուրդը, քան մեր ժողովրդին ներկայացնողները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է