Ներքին 1 տարի առաջ - 13:55 24-09-2025

«Քիլլերը» եղել է մեկը, կրակել է մեկ անգամ, հետ գնացել ու կրկին վերադարձել․ ինչպես է սպանվել Վալոդյա Գրիգորյանը. Armlur

ArmLur.am-ի տեղեկություններով, իրավապահների ձեռքի տակ հայտնված տեսանյութից պարզվել է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանած «քիլլերը» մեկ անձ է եղել, որը նրան սպասել է իր նորակառույց տան շինարարության մոտ։

Ըստ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների, «քիլլերը» նախ կրակահերթ է արձակել Գրիգորյանի ուղղությամբ, հետո հետ է եկել, որ համոզվի՝ արդյոք նա մահացել է, մի անգամ էլ այդ ժամանակ է ստուգողական կրակոց արձակել և հեռացել է։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ մարդասպանը նաև զենքի խզակոթով հարվածներ է հասցրել Գրիգորյանին սպանելուց հետո։ Ըստ էության, «քիլլերի» թիրախը եղել է հենց Վալոդիա Գրիգորյանը։

Իրավապահների մոտ առկա տեսանյութում երևում է, որ ոստիկան Կարեն Աբրահամյանը երկար ժամանակ վիրավոր վիճակում փորձել է «բռնվելով» մոտենալ Գրիգորյանին և օգնություն ցուցաբերել նրան, սակայն ցավոք նրան չի հաջողվել փրկել ոչ իրեն, ոչ էլ ընկերոջը՝ Գրիգորյանին։ Աբրահամյանը ևս տեղում մահացել է։

Հիշեցնենք, որ հայտնի է նաև, որ Մերձավանի կրակոցների հետևանքով երրորդ անձ կա, ով վիրավորում է ստացել։ Նա Արծրուն Գալստյանն է, կյանքին վտանգ չի սպառնում, նա ոստիկանական ծառայող չէ, որի մասին հայտնել էր ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին