Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:31 23-09-2025

Բռնի տեղահանությունների, էթնիկ զտումների ընթացքում կրոնական խտրականությունը դառնում է համակարգված բռնությունների շարժիչ ուժ

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը գրում է․

«Կրոնով պայմանավորված խտրականությունից պաշտպանվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Այն հանդիսանում է իրավական համակարգերի առանցքային սկզբունքներից մեկը և նպատակ ունի բացառել անհատի նկատմամբ տարբերակվող կամ խտրական վերաբերմունքը՝ կրոնով պայմանավորված։

Այս իրավունքը ամրագրված է 1948 թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածում, որտեղ նշվում է․

«Յուրաքանչյուր ոք ունի այս Հռչակագրով սահմանված բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ առանց որևէ տեսակի խտրականության, ինչպիսիք են՝ ցեղը, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ հայացքները, ազգային կամ սոցիալական ծագումը…»։

Նույն դրույթը պարտադիր է բոլոր պետությունների համար և ամրագրված է նաև 1966 թ․ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածի․ Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այդ իրավունքն ընդգրկում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և միանձնյա կամ այլոց հետ համատեղ և հրապարակավ, կամ մասնավոր կարգով, իր կրոնը կամ համոզմունքը պաշտամունքի, արարողությունների, ծեսերի և քարոզչության միջոցով արտահայտելու ազատությունը։

Դաշնագրի 18-րդ հոդվածի երկորդ մասը նշում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը։

Կրոնի ազատության իրավունքը նշված է նաև «Քաղաքացիական և քաղաքական» իրավունքների մասին միջազգային դաշնագրի 26-րդ հոդվածներում, ըստ որոնց․

Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվածության իրավունք։ Այդ կապակցությամբ օրենքով պետք է արգելվի ցանկացած խտրականություն և բոլորի համար երաշխավորվի հավասար ու արդյունավետ պաշտպանություն խտրականությունից այնպիսի հիմքերով, ինչպիսին են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը կամ այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը։

Կրոնական խտրականության արգելքը ամրագրված է նաև ՄԱԿ-ի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում» (1965), որը պահանջում է պետություններից վերացնել ռասայական և կրոնական հիմքով խտրականությունը բոլոր ոլորտներում։

Կարևոր է նշել նաև Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիայի 9-րդ և 14-րդ հոդվածները, որոնք երաշխավորում են կրոնի ազատությունը և արգելում խտրականությունը կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների իրացման ժամանակ։

Ժնևի 1949 թ. չորս կոնվենցիաներում և 1977 թ. Լրացուցիչ արձանագրություններում, որոնք պահանջում են բոլոր պաշտպանված անձանց հետ վարվել առանց անբարենպաստ տարբերակման՝ հիմնված ցեղի, կրոնի, համոզմունքների կամ այլ կարգավիճակի վրա (I Կոնվենցիա, Ընդհանուր հոդված 3, Լրացուցիչ արձանագրություն I, հոդված 75)։

Բռնի տեղահանությունների, էթնիկ զտումների, պատերազմական հանցագործությունների և ցեղասպանությունների ընթացքում կրոնական խտրականությունը հաճախ դառնում է համակարգված բռնությունների շարժիչ ուժ։

Խախտումները կարող են ներառել․

Կրոնական պատկանելության հիմքով մարդկանց բռնի տեղահանությունները, հայրենազրկումը կամ սպանությունները,
Պաշտամունքի վայրերի ոչնչացումը, այլափոխումը կամ պղծումը,
Դեպի պաշտամունքի վայրեր և սրբավայրեր ուծտագնացույթունների արգելքը, կամ դրանք իրականացնելու վախը։

Պետությունները պարտավոր են․
կանխել և վերացնել կրոնական խտրականությունը,
հետաքննել և պատժել կրոնական խտրականության և բռնության դեպքերը,
հաստատել իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ հավասարության երաշխավորման համար,
վերականգնել խախտված իրավունքները և ապահովել կրոնական խմբերի անվտանգությունը և ազատ գործունեությունը։

Կրոնով պայմանավորված խտրականությունից պաշտպանվելու իրավունքը համընդհանուր է և անբաժանելի՝ կապված մարդու արժանապատվության և ինքնության հետ։ Այն չի կարող սահմանափակվել որևէ հանգամանքով, ներառյալ պատերազմական իրավիճակները, բռնի տեղահանությունները և ցեղասպանական գործընթացները»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները