Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 19:59 22-09-2025

Օկուպացված Արցախի Առաջաձոր գյուղի եկեղեցիները ոչնչացված են

Առաջաձոր գյուղը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածում՝ Խաչենագետի վերին ձախափնյա լեռնալանջին՝ Առաջաձոր լեռնաշղթայի հարավային ստորոտում՝ շրջկենտրոնից 52, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 42 կմ հեռավորության վրա։

Գյուղը լեռնային է, ունի 3560,96 հա տարածք, որից 1386,131 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 2004,16 հա անտառային հողեր: Առաջաձոր գյուղի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը:

Գյուղում հաշվառված է ավելի քան 55 պատմամշակութային հուշարձան, որոնցից են 1668թ․ Սբ Աստվածածին եկեղեցին, 12-13-րդ դարերի խաչքարը, մ.թ.ա. 2-1 հազ. դամբարանները, 1249թ․ Հարավա (Անապատ) եկեղեցին, 12-13-րդ դարերի «Ծիրանաքար» ամրոցը և այլն։

Գյուղում պահպանված Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1668 թ.՝ Գանձասարի Պետրոս Խանձկեցի կաթողիկոսության ժամանակ: Եկեղեցու պատերի մեջ պահպանվել են խաչքարեր, որոնցից մեկը թվագրվում է 1253թ․: Սարգիս Ջալալյանցը պատմում է, որ 19-րդ դարի կեսերին Սբ Աստվածածին եկեղեցում տեսել է մի Աստվածաշունչ, որը վերջին անգամ վերամշակվել է 17-րդ դարի կեսերին։

Աստվածաշնչում պահպանված հիշատակարանների մեջ խոսվում է 13-14-րդ դարերում Խաչենի իշխանների գործունեության մասին: Եկեղեցուց վերև՝ մի քարայրի վրա, գտնվում են Ճգնավորի բնակարանն ու գերեզմանը, իսկ գյուղի արևելյան մասում՝ Ճգնավորի ձոր կոչված հանդամասում, համանման քարայր ու գերեզման կա:

Առաջաձորի արևելյան կողմում՝ մի փոքր ժայռի տակ է գտնվում 1249 թվականին կառուցված Հարավա (Անապատ) եկեղեցին, իսկ նրա հարևանությամբ՝ 12-18-րդ դարերի գերեզմանոցը։

Առաջաձորի և Վանքի միջակայքում՝ Խաչեն գետի ձախ ափին է գտնվում Վաճառ քաղաքատեղին։
Այնտեղ պահպանվել են որոշ շինությունների ավերակներ, որոնցից կիսականգուն է Սբ Ստեփանոս եկեղեցին՝ կառուցված 1229 թվականին Հասան Ջալալի կողմից:

Առաջաձորի հարավային հատվածում պահպանվել են 13-րդ դարում կառուցված երկու ժայռափոր մատուռներ։ Նրանց մոտ գտնվող ժայռի վրա պահպանված արձանագրությունը վկայում է, որ մատուռները կառուցվել են 1249 թվականին։

Մակար Բարխուդարյանը իր աշխատության մեջ նշում է, որ Առաջաձորի հյուսիսային կողմում գտնվում են Կարմիր և Նահատակ եկեղեցիները: Այդ երկու եկեղեցիների մոտ հայտնաբերվել են գյուղատեղիի և գերեզմանոցի մնացորդներ: Երկու եկեղեցիներն էլ այսօր պահպանված չեն:
Գյուղի հյուսիսային մասում՝ Խաչեն գետի վտակներից մեկի վրա, պահպանվել է միջնադարյան կամուրջ, իսկ արևելյան եզրին գտնվում է 12-13-րդ դարերում կառուցված Ծիրանաքար ամրոցը:

Գյուղի տարածքում առկա են շուրջ 16 աղբյուրներ՝ «Ճքնավերի», «Սալկավալքի», «Տնջրեն», «Ավդալանց», «Աշին», «Փոս», «Բուղանց», «Բախին», «Քոլունց», «Դովանց»,
«Սառնատու», «Վռակնը», «Ղարդունց», «Միրզին», «Նավեն» և «Ճիրին ծոր»:

Մինչև 2023թ․ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը գյուղում գործել են գյուղապետարան, մանկապարտեզ, բուժկետ, միջնակարգ դպրոց։ Գյուղում ապրել է շուրջ 790 մարդ, ովքեր հիմնականում զբաղվել են գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ:

ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

Ամենից շատ դիտված

22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:24 Թրամփը մտադիր չէ կրկին զորք ուղարկել Իրան, եթե դրա անհրաժեշտությունը չլինի. Վենս
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
22:59 Ռուսաստանը պատրաստում է լայնածավալ հարձակում Ուկրաինայի վրա. Զելենսկի
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին