Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 11:51 21-09-2025

Ավտովթար՝ Երևանում․ Աճառյան փողոցում բեռնատար «Ford»-ը բախվել է կայանված «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավոր

Սեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։40-ի սահմաններում Աճառյան փողոցում «Ford» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «Ford»-ի և «Mitsubishi»-ի դիմացի անվահեծանները կոտրվել են։

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: