Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 19-09-2025

Սամվել Շահրամանյանն ինչ կապ ունի, Նիկոլն է հանձնել Արցախը․ հարցում

Այսօր Արցախի հանձնման օրն է։ Իշխանականները նշում են, որ Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ։ Ըստ նրանց՝պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ։ Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս և շատերի պնդմամբ՝ հենց նա է հանձնել Արցախը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ Ձեզ՝ ո՞վ է հանձնել Արցախը, Սամվել Շահրամանյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն է հանձնել Արցախը, որոշներն էլ ասացին, որ ո՛չ Սամվել Շահրամանյանն է հանձնել, ո՛չ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ բարդ հարց եք տալիս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Սամվել Շահրամանյանը կապ չունի։ «Դա հարց էր, Սամվելն ինչ կապ ունի, իհարկե Նիկոլը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է իր խոսքի տերը լինի։ «Իհարկե Նիկոլ Փաշիյնանը։ Ինչ ասես կարող են իրենք գրել, բայց հո այդպես չէ։ Ում ստորագրությունն է դրված։ Նախկինները ստորագրել էին, ասե՞լ էին չմտնեք, մինչև Նիկոլը գա, տենց էր ստացվում։ Տղամարդն իր խոսքի տերը պիտի լինի»,- ասաց նա։

«Ոչ մեկը, ոչ մյուսը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է