Արտաքին 10 ամիս առաջ - 20:03 19-09-2025

Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը:

Այս մասին հայտնել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։

«Այսօր մենք կարող ենք հավաստել, որ հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Խոսքը 19-րդ փաթեթի մասին է։ ԵՀ նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգա (ԵՄ արտաքին գործերի) բարձր ներկայացուցիչ տիկին Կայա Կալասի հետ միասին՝ հայտարարելու պատժամիջոցների այս 19-րդ փաթեթի մասին»,- ճեպազրույցի ժամանակ Պինյուի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Այնուհետև ԵՀ ներկայացուցիչը պարզաբանել է, որ գրաֆիկի պատճառով ֆոն դեր Լայենը և Կալասը չեն կարողանա իրենց հայտարարություններն անել անմիջապես լրագրողների առջև։

«Ես հաստատում եմ, որ նախագահ ֆոն դեր Լայենի ձայնագրված հայտարարությունը կլինի Ebs ալիքով։ Իսկապես, հարցեր տալն անհնար կլինի»,- ասել է Պինյուն։

Ինչ վերաբերում է Կալասի հայտարարությանը, պաշտոնյան չի նշել՝ արդյոք դա լինելու է տեսանյութ թե գրավոր փաստաթուղթ։ Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցառումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկը, որը հաստատվել է սեպտեմբերի 19-ին, պետք է միաձայն քվեարկությամբ հաստատվի ԵՄ խորհրդի կողմից։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի