Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:15 18-09-2025

10 ամիս շրջափակման մեջ հյուծված զինվորը մենակ մնաց թուրք-ադրբեջանական արնախում զույգի դեմ, բայց չհանձնվեց

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Սովորական բլոկադային օր էր…

Առավոտը սկսվեց դասով․ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան դպրոցի 9-գ դասարանում հանրահաշիվ էի անցկացնում։ Ես և իմ երեխաները, արդեն սովորել էինք, որ մեկ ժամ շուտ ենք դուրս գալիս, ոտքով Արմենավանից հասնում դպրոց։ Ոչ մի դեպքում չպետք է ուշանայինք։ Սովորել էինք այդ ճանապարհին չտրտմել, այլ զրուցելով ու բարձր տրամադրությամբ գնալ։ Այդ մի ժամն ինձ համար անգին հնարավորություն էր՝ լինել երեխաներիս հետ, խոսել, լսել, կիսվել։

Դասը սկսվեց առանց զանգի․ հոսանք չկար։ Ես դեռ չէի հասկանում՝ ինչու, բայց զգում էի, որ այդ օրն այլ էր։ Ինքս ինձնից դժգոհ մնացի, քանի որ, ցրված էի, սովորականի պես ակտիվ չէի։
Երեկոյան, ինչպես միշտ, այգուց բերք էի հավաքում։ Կրկին ծնկեցի ու գոհությունս հայտնեցի Աստծուն։ Խնդրանքս նույնն էր՝ թեկուզ այսպես, բայց թող մնամ իմ հայրենիքում, իմ տանը, իմ կյանքում։

Սակայն դա վերջին օրն էր…

Նիկոլի համաձայնությամբ, վաղը քոչվորները պիտի խլեին իմ հայրենիքը, իմ տունը, իմ կյանքը։ Տասը ամիս շրջափակման մեջ հյուծված զինվորն ու երեխան, կինը և տղամարդը, տարեցն ու պատանին մենակ մնացին թուրք-ադրբեջանական հայատյաց, արնախում զույգի դեմ։ Բայց նրանք չհանձնվեցին․ կռվեցին մինչև վերջ։

Փառք ու խոնարհում բոլոր նահատակներին։ Հիշատակը պարտավորեցնում է ինձ (մեզ),իսկ դավաճանությունը՝ դատապարտում իր հեղինակներին»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում