Ներքին 11 ամիս առաջ - 14:30 17-09-2025

Բաքվի դատարանի միջնորդությունների մասին խոսելն անլուրջ է․ քաղաքագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի դատարանին ուղղված միջնորդությանը, որով վերջինս խնդրել էր հարցաքննել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին, ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ինչպես նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացրած ռուսական զորակազմի հրամանատարներին։ Դատարանը միջնորդությունը թողել էր առանց քննության։

Դանիելյանի խոսքով՝ նման հարցադրումներ անելն ինքնին սխալ մոտեցում է, քանի որ ենթադրում է, թե Բաքվում տեղի է ունենում արդար դատավարություն․

«Եթե մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու դատարանը չընդունեց Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը, նշանակում է՝ ընդունում ենք, որ Բաքվում արդար դատավարություն է գնում։ Բայց պարզ է, չէ՞, որ այնտեղ քաղաքական դատավարություն է ընթանում։ Այդ դատարանում խախտված են բոլոր դատավարական պրոցեդուրաները՝ փաստաբանների աշխատանքի, պաշտպանության հնարավորությունների հետ կապված։ Միջնորդությունը ընդունելու կամ չընդունելու մասին խոսելը պարզապես անլուրջ է»,- ասաց քաղաքագետը։

Վերջինս ընդգծեց, որ Բաքվում ընթացող գործընթացն ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Հայաստանի դեմ․

«Ի դեմս այդ մարդկանց՝ իրենք դատում են Հայաստանը և երկրի վերջին 30 տարվա ղեկավարությանը։ Սա քաղաքական, ոչ լեգիտիմ դատավարություն է, հետևաբար՝ որևէ ակնկալիք արդարության վերաբերյալ չի կարող լինել»,- նշեց Դանիելյանը։

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ Փաշինյանին ու միջազգային դերակատարներին հարցաքննելու մասին, քաղաքագետը հավելեց․

«Ես մանրամասներին ծանոթ չեմ, բայց ենթադրում եմ՝ նա այդ հայտարարությունը արել է իր դեմ առաջադրված մեղադրանքներին պատասխանելու նպատակով։ Վարդանյանը կտրված է արտաքին աշխարհից, չունի նորմալ փաստաբանի հնարավորություններ և պարզապես փորձել է ցույց տալ, որ հարցերի պատասխանները պետք է որոնել այլ ատյաններում»։
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ