Ներքին 11 ամիս առաջ - 16:30 16-09-2025

Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով պետք է որպես մեղադրյալ հարցաքննվեր, հիմա էլ՝ բանտում լիներ

«Ավինյանը ոչ թե որպես վկա պետք է հարցաքննվեր, այլ որպես մեղադրյալ։ Ավելին՝ այս պահին Ավինյանը ոչ թե պետք է նստած լիներ Քաղաքապետարանում՝ ասուլիս անցկացներ, այլ պիտի գտնվեր Քրեակատարողական հիմնարկում»,- Oragir.News-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարությանը, թե 1,5 տարի առաջ հարցաքննվել է ԱՆԻՖ-ի գործով վկայի կարգավիճակով։

Հարցին՝ արդյոք կասկածներ չի՞ հարուցում այն հանգամանքը, որ մեկուկես տարի ուշացով Ավինյանը հայտնեց այդ մասին, և միթե՞ չէր կարող ավելի վաղ խոսել այդ մասին, Երևանի ավագանու անդամը նշեց, որ կասկածներ ունի այդ մասով․

«Այնքան սուտ են ասել, ես նույնիսկ կասկածում եմ, որ ինքը հարցաքննվել է, որովհետև այդքան շոշափում ենք այդ թեման, բայց մինչև էս պահը ոչ մի անգամ չէր ասել, որ տարիուկես առաջ հարցաքննվել է, խուլ-համրի պես բերանը ջուր առած ձայն չէր հանում։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ էսօր ինչո՞ւ է ասում՝ հարցաքննվել է։ Կասկածների տեղ կա։ Իրենք հասկանում են, որ միլիարդների մսխումը, որն, ի վերջո, մեր թոշակառումների գումարից է գնացել, մեր հարկատուներն են վճարել, դրա համար պիտի պատասխան տվող լինի։ Իսկ ինքն առ այսօր ոչ մեկին պատասխան չի տվել։ Իրենք մեջ-մեջ են արել էդ փողը»,- ասաց Մանուկյանը, հավելելով, որ նույն տրամաբանությամբ Երևանի բյուջեն է մսխվում։

«400 մլն դոլարը բերանով ասելն է հեշտ։ Դուք տեսնո՞ւմ եք, թե 400 մլնը որտեղ է ծախսվել Երևանում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կոպեկ առ կոպեկ հետ եմ բերել։ Իր հետ բերածն էդ մսխված գումարի 10 կամ 20 տոկոսը չէ, այնինչ՝ միայն մեկ գործարքի վատ պլանավորման կամ թալանի արդյունքում պետությանը հասցվել է 20 մլրդից ավելի վնաս։ Բոլորն անխտիր գիտեն՝ ով է, ինչ է։ Ոչ մի մեղադրյալ չկա։ Էդքան թուքումուրից հետո նոր ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանին կարգավիճակ են տվել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում