Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:04 15-09-2025

Ինտենսիվ աշխատում ենք Թուրքիայի պաշտոնյաների հետ. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերություններում ոչ մի իմիտացիա չկա, «ինչպես շատերը պնդում են»։

«Ես զարմանում եմ, որ հայտարարում են՝ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա։ Բավականին դրական մթնոլորտում քննարկումներ են տեղի ունեցել։ Տարածված մամուլի հաղորդագրությունն ամփոփել է քննարկումները Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ։ Հույս ունենք, որ Թուրքիայի մեր գործընկերների հետ հարաբերություններն առաջ կշարժվեն այն տրամաբանությամբ, որի մասին հրապարակային խոսվել է, և ձեռք բերված պայմանավորվածությունները հողի վրա տեղի կունենան»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ տարածված հաղորդագրությունից բացի, ավելի բան չի կարող ասել.«Մենք ինտենսիվ աշխատում ենք Թուրքիայի պաշտոնյաների հետ, որպեսզի պայմանավորվածությունները իրականություն դառնան»։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, Արթուր Հովհաննիսյանը ասաց․ «Հայաստանը ելնում է իր պետական սիմվոլներից և Հայաստանի դրոշմակնիքը, որն անձնագրերում է տպվում, պետք է արտահայտի Հայաստանին, պետությանը վերաբերող սիմվոլները, պետական սիմվոլները պետք է զերծ լինեն էոմցիոնալ, հուզական սիմվոլներից»։

Նրա ներկայացմամբ, ամեն բան անում են, որ ՀՀ վերաբերյալ տարընկալումներ չլինեն և կիրառվող սիմվոլիզմը, կնիքները և այլն, ելնեն բացառապես պետականության սկզբունքից։

«Մենք հիմնվում ենք Ալմաթիի հռչակագրի վրա մեր հարևանների հետ հարաբերություններում, ուրեմն մեր յուրաքանչյուր գործողություն՝ կլինի կնքի, հայտարարության ձևով, որևէ կերպ պետք է վտանգավոր մեսիջներ չուղարկի Հայաստանի հարևան պետություններին»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Ամենից շատ դիտված

22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
09:00 Բառարանային «հեղաշրջում»․ ինչպես է ԿԿՀ֊ն սրբագրում վարչապետի ատելության խոսքը
08:35 Ինչո՞ւ Հայաստանը չի արգելում ռուսական որոշ ապրանքատեսակների մուտքը մեր երկիր․ Թաթուլ Հակոբյան
22:43 Ձեր տված յուրաքանչյուր ձայն ինձ համար արժեք է. դա վստահություն է, որը պարտավորեցնում է. Թաթոյան
14:46 Ջրասուզակները ու փրկարարները 8-րդ օրը Փամբակ գետում հայտնաբերեցին որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը
21:18 Ուշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին․ Ղալիբաֆ