Ներքին 1 տարի առաջ - 13:00 14-09-2025

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Ջրվեժի գլխավոր ճանապարհին. կեղտաջուրը մեկ շաբաթ է՝ հոսում է. shamshyan.com

Արդեն մի քանի օր է՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժ թաղամասի Թևոսյան փողոցում տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ բնակիչների մեկ շաբաթ է՝ կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջուրը դուրս է գալիս ու մոտ 2 կիլոմետր տարածք «իրենով է արել»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին.

«Մի շաբաթ է՝ էս վիճակն է։ Զանգահարել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», բայց սայլը տեղից չի շարժվում։ Էս ամբողջ թաղամասում մեկ շաբաթ է գարշահոտը սպանում է։ Էն որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ասում էին «ասե՛ք, կանե՛նք», մի շաբաթ է ասում ենք, բայց ոչ մի դրական պատասխան։ Հետաքրքիր է, որ էս ճանապարհով անցնում են ոչ միայն զբոսաշրջիկները, այլև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեսնես երբ ինքը իր մի քանի միլիոն դրամանոց ավտոմեքենայով այստեղով անցնում է, հոտը զգո՞ւմ է։ Չնայած ե՞րբ է լուսամուտները բաց երթևեկում, որ հոտն էլ զգա, հով-զով գնում գալիս է։

Իսկ այս օրերին էլ զբոսաշրջիկների պակաս չկա այս ճանապարհով Գառնի Գեղարդ գնալու համար, ու պատկերացնո՞ւմ եք տուրիստները ինչ կարծիք կկազմեն Հայաստանի մասին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է