Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:00 14-09-2025

ՔՊ-ի անունը չեմ ուզում լսեմ, ուր մնաց ծրագրով հետաքրքրվեմ․ մարդ չեն դրանք․ հարցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է իր նոր ծրագրի նախագիծը, որն ընդունելու հարցն ընդգրկված է կուսակցության՝ սեպտեմբերի 20-ին կայանալիք հերթական քաղաքական համաժողովի օրակարգում։

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՔՊԿ 7-րդ հերթական Համաժողովի օրակարգը: Մինչ այս, նա հրապարակել էր նաև ՔՊԿ նոր խմբագրմամբ Կանոնադրության նախագիծը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր ծրագիրը Ձեզ հետաքրքրո՞ւմ է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա իրենց բացարձակ չի հետաքրքրում, որոշներն էլ ասացին, որ տեղյակ չեն նոր ծրագրի մասին։

«Անծանոթ եմ նոր ծրագրին էլ, հին ծրագրին էլ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ցանկանում լսել իշխանականների մասին։ «Քաղաքացիական պայմանագի՞րը, անունները չեմ ուզում լսել, մարդ չեն դրանք, հլը խոսում են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հերթական խաբելու տարբերակն է։ «Բնավ ոչ, որովհետև իրանց գործունեությունը ես տեսնում եմ և դրանով կողմնորոշվում եմ, չեմ պատկերացնում, թե դա ինչ ծրագիր է։ Ամեն օր էդ ծրագրից են խոսում, հիմա նույն բանը թղթի վրա պիտի տպեն ու ներկայացնեն ժողովրդին, խաբելու հերթական ֆոկուսներից »,- ասաց նա։

«Բացարձակ, վերանան, չքվեն, QR կոդի տակ ընկնեն, որ չտեսնենք, ուղղակի ցնդեն։ Գան ազգային ուժեր, որ լինի չարիքից ազատում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը