Ներքին 10 ամիս առաջ - 16:46 12-09-2025

Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու Audi-ն վերջինը կոտրել է գազախողովակը․ կան վիրավորներ․ shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածին - Մասիս ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ու.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Մ.-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտովերանորոգման կետի աշխատակիցներ, Մասիս քաղաքի բնակիչներ, եղբայրներ Կարեն և Ազնավուր Դալլաքյանները, ովքեր այնուհետև ահազանգել են շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գյուղեր սնուցող գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն, ինչից առաջացել է գազի արտահոսք։

Վիրավորներին օգնություն ցուցաբերած եղբայրները այնուհետև ահազանգել են «Գազպրոմ Արմենիա»-ի Մասիսի գրասենյակ և օպերատիվորեն ժամանած նշված ընկերության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը ու արդեն սկսել են վթարը վերացնելու աշխատանքներ իրականացնել։

Գազախողովակի վթարի հետևանքով 5 գյուղ այս պահին գազազրկված է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Լևոն Ալավերդյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Հակոբյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Audi»-ի վրայից մի քանի դետալներ կոտրվել ու շպրտվել են՝ վնասելով ճանապարհից մի քանի մետր հեռավորության վրա կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը