Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 21:17 09-09-2025

Հացադուլի մեջ գտնվող Վիգեն Էուլջեքջյանի առողջական վիճակի մասին ընտանիքը տեղեկություն չունի

Ադրբեջանական բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը արդեն 28 օր է՝ հացադուլի մեջ է։ Հարազատները նրա առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն չունեն։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Էուլջեքջյանի փաստաբան, արգենտինաբնակ միջազգային իրավաբան Լուչիանա Մինասյանը ասել է, որ մտադիր են բժշկական օգնություն ցուցաբերելու խնդրանքով դիմել անմիջապես Ադրբեջանի իշխանություններին։

«Բանն այն է, որ Վիգենի հետ նույն խցում գտնվող նրա ընկերը նույնպես բժշկական օգնության կարիք ունի։ Նրա առողջական վիճակը ևս ծայրահեղ ծանր է, բայց ընտանիքը հրաժարվում է դրա մասին խոսել։ Թերևս վախենում են Բաքվում գտնվող իրենց սիրելիների նկատմամբ վրեժխնդրությունից»,– ասել է Մինասյանը։

Հարցին՝ Հայաստանի կառավարությունից որևէ ակնկալիք ունե՞ն, իրավաբանը նշեց, որ առիթ է ունեցել միայն շփվելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքին տրամադրվելիք աջակցության շրջանակներում։

«2020 թվականին Հայաստանը որոշեց օգնել ռազմագերիների ընտանիքներին։ Բայց ժամանակի ընթացքում աստիճանաբար այդ աջակցությունը բարդացավ։ Դժվարությունները խորացան հատկապես այն ժամանակ, երբ Արցախի 120 հազար բնակչի հարկադիր տեղահանումը տեղի ունեցավ, ինչի արդյունքում կառավարությունը սկսեց նաև նրանց կարիքները հոգալ։

Ռազմագերիների և տեղահանվածների ընտանիքների աջակցությունը սկսեց բեռ դառնալ կառավարության համար, և այդ աջակցությունը կամաց-կամաց նվազեց։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ