Իրանի նախագահը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին Նյու Յորքում, երկուշաբթի օրը ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Նախագահը, արդեն որոշված է, ներկա կլինի ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակին նվիրված այս հանդիպմանը։ Մանրամասները կհրապարակի նախագահի գրասենյակը»,- ասել է Բաղային ուղիղ եթերում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ութսուներորդ նստաշրջանը կբացվի 2025 թվականի սեպտեմբերի 9-ին և կավարտվի 2026 թվականի սեպտեմբերի 8-ին։