Ներքին 1 տարի առաջ - 17:30 08-09-2025

Թուրքիայի հետ սահմանի բացումը ոչ միայն երկկողմ, այլև գլոբալ գործընթացի մաս է. թյուրքագետ

Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Հակոբ Չաքրյանն ասաց, թե ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրելու են համաձայնագիրը, բայց այն տեղի ունեցավ։

«Մինչ այժմ Ռուբինյան-Քըլըչ բանակցություններն էական արդյունք չեն տվել։ Միակ դրական քայլն այն էր, որ Թուրքիան որոշակիորեն բացեց սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, մասնավորապես՝ դիվանագետների համար։ Սակայն պարզ չէր, թե ովքեր են այդ երկրները, և զգացվեց, թե մեզ, իբր, հաշմանդամի տեղ են դրել։ Ընդհանուր առմամբ՝ գործընթացն անվանվեց հարաբերությունների կարգավորում կամ նորմալացում, բայց իրական առաջընթաց գրանցված չէ»,- նշեց Չաքրյանը։

Նա ընդգծեց, որ այս անգամ գործընթացը, հնարավոր է՝ ավելի լրջորեն ձեռնարկվի, և դրա պատճառը ոչ այնքան Հայաստանի կամ Թուրքիայի նախաձեռնությունն է, որքան նոր աշխարհակարգի ձևավորումը։

«Արդեն երկու տարի խոսվում է նոր աշխարհակարգի մասին, այդ թվում՝ Լավրովի մակարդակով։ Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստան–Թուրքիա բանակցությունները։ Եթե նախկինում միջնորդությունը հիմնականում Մոսկվայի ձեռքում էր, ապա հիմա ավելի շատ ներգրավված են արևմտյան ուժերը։ Սա բացատրում է, թե ինչու Էրդողանը փորձում է չհակադրվել գործընթացին»,- ասաց Չաքրյանը։


Հակոբ Չաքրյան․ թյուրքագետ

Նա հավելեց, որ սահմանների բացման պայմանները պետք է լինեն այնպիսին, ինչպիսին բոլոր նորմալ երկրներում են։

«Թրամփի նախաձեռնությամբ ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցքի» մասին հիշատակում չկա։ Դա կարևոր է, քանի որ ամերիկացիները վերահսկում են գործընթացը։ Եվ սա սահմանափակում է Մոսկվայի հնարավորությունները նոր պատերազմի սանձազերծման ուղղությամբ։ Ալիևն էլ դժգոհ չէ, նույնիսկ բավական գոհ է ընթացքից», – նկատեց Չաքրյանը։

Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ թյուրքագետը նշեց, որ այն շարունակում է մնալ քաոսային։

«Սիրիան մասնատման եզրին է, Իրաքն արդեն գրեթե մասնատվել է, Իրանում նույնպես լուրջ խնդիրներ կան։ Տարածաշրջանի մեծ տերությունները հաճախ շահագրգռված են քաոսով, եթե նրանք կարողանան այն վերահսկել։ Հենց այս վերահսկողության հարցում է, որ այսօր Ռուսաստանը թուլացել է, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ–ն իրենց դիրքերն ամրապնդում են»,- ասաց նա։

Չաքրյանի կարծիքով՝ այս ամենի ֆոնին հայ-թուրքական գործընթացում առաջընթացի հավանականությունը նախորդ փուլերից մեծ է.

«Չեմ բացառում, որ այս անգամ սահմանների բացումը դառնա իրականություն։ Եթե դա տեղի ունենա, ապա պետք է դիտարկել ոչ թե որպես զուտ երկկողմ քայլ, այլ որպես գլոբալ վերաձևավորումների մի մաս»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան